Երկու կողմն էլ ակնկալում են խաղաղություն և ջանքեր գործադրում. Էրդողանը հայտնել է՝ ինչ է քննարկվել Փաշինյանի հետ

Երկու կողմն էլ ակնկալում են խաղաղություն և ջանքեր գործադրում. Էրդողանը հայտնել է՝ ինչ է քննարկվել Փաշինյանի հետ

Անկարան ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար։

Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է Նյու Յորքում (ԱՄՆ) Թուրքիայի տանը լրագրողների հետ զրույցում:

«Դատելով Փաշինյանի մոտեցումից՝ նա չունի որևէ բացասական վերաբերմունք: Մեզնից պահանջվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հարցում ջանք, որպեսզի նրանք կարողանան ապրել որպես հարևաններ»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մի շարք հարցեր կլուծվեն:

«Հուսով եմ, որ մենք կարող ենք քայլ առ քայլ լուծել այդ հարցերը երկու կողմերն էլ այս պահին ակնկալում են խաղաղություն և ջանքեր գործադրում, որ ստեղծված խաղաղ և հանգիստ միջավայրը կլինի լավագույն լուծումը բոլորի համար»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի երկու երկրների համար։ Նա նաև հավելել է, որ խաղաղ գործընթացի արդյունքը դրական ազդեցություն կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վրա։

«Եթե դիտարկենք հարգելի Փաշինյանի մոտեցումները, ապա բացասական միտում չենք տեսնում։ Նրանք մեզանից՝ Թուրքիայից, ակնկալում են աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում, բարիդրացիություն հաստատելու հարցում։ Մենք էլ այդ նպատակն ենք հետապնդում և ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ  Ադրբեջանը ևս խաղաղություն է ցանկանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում