ԱՄՆ-ի, Մեքսիկայի ղեկավարները հեռախոսով քննարկել են երկու երկրների հարաբերությունները, մատակարարման շղթաների ամրապնդումը

ԱՄՆ-ի, Մեքսիկայի ղեկավարները հեռախոսով քննարկել են երկու երկրների հարաբերությունները, մատակարարման շղթաների ամրապնդումը

ԱՄՆ-ի և Մեքսիկայի նախագահներ Ջո Բայդենը և Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ուրբաթ հեռախոսով զրուցել են՝ քննարկելու երկու երկրների միջև հարաբերությունները, Հյուսիսային Ամերիկայում մատակարարման շղթաների ամրապնդումը: Այս մասին զրույցից հետո հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բացի այդ, կողմերը քննարկել են Ամերիկաների առաջիկա գագաթնաժողովը, որը տեղի կունենա հունիսին Լոս Անջելեսում։ Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարների կողմից արծարծված այլ թեմաների թվում Սպիտակ տունը կարևորել է առևտրի զարգացումը և ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը։ «Նրանք անհամբեր սպասում են հունիսին կրկին հանդիպելու Ամերիկա մայրցամաքի գագաթնաժողովին», - եզրափակել է Սպիտակ տունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում