Եվրահանձնաժողովը հրաժարվել է շտապ խորհրդակցություններ անցկացնել Կիևի կողմից նավթի մատակարարումների արգելափակման շուրջ

Եվրահանձնաժողովը հրաժարվել է շտապ խորհրդակցություններ անցկացնել Կիևի կողմից նավթի մատակարարումների արգելափակման շուրջ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրաժարվել է շտապ խորհրդակցություններ անցկացնել Կիևի կողմից Հունգարիային և Սլովակիային ռուսական նավթի մատակարարումների արգելափակման շուրջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին Բրյուսելում կայացած ճեպազրույցում։ 

«Եվրահանձնաժողովը հաստատում է, որ հանգել է նախնական եզրակացության ԵՄ էներգետիկ անվտանգության համար  անմիջական սպառնալիքի բացակայության վերաբերյալ, ուստի գտնում է, որ հրատապ խորհրդակցություններ անհրաժեշտ չեն», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Ույվարին նաև հիշեցրել է, որ Հունգարիան և Սլովակիան պետք է փուլ առ փուլ հրաժարվեն ռուսական նավթից։Ավելի վաղ Սլովակիան և Հունգարիան միջնորդության համար դիմել էին Եվրահանձնաժողովին, քանի որ դադարել էին Ուկրաինայից ստանալ ռուսական «Լուկօյլ» ընկերության նավթը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում