Միչիգանը ճանաչեց Արցախի անկախությունը
Միչիգանն այսօր ընդունած բանաձևով ճանաչել է անկախ Արցախի Հանրապետությունը՝ դառնալով Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ 8-րդ նահանգը։
Միչիգանի Հայ Դատի հանձնախումբից (ANC-MI) հայտնում են, որ նախաձեռնությունը սենատոր Դեյվիդ Քնեզեկինն է, որի խոսքով՝ Արցախի պատմությունը նման է ամերիկյան պատմությանը՝ ազատության, ինքնորոշման, ժողովրդավարության և խաղաղության պատմություն։
Նշվում է, որ բանաձևը կոչ է անում ԱՄՆ-ին տնտեսական և մշակութային կապեր հաստատել հանրապետության հետ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։
«Միչիգանի Սենատի քվեարկությունը Արցախի անկախության օգտին ներկայացնում է ժողովրդավարական ինքնորոշման մեր ամերիկյան հավատարմությունն ու նույնքան հզոր հարված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այս խաղաղ հանրապետության դեմ շարունակվող ագրեսիային»,-ասել է Միչիգանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Լարա Ներսեսյանը:
«Միչիգանցիներն հպարտ են, որ միանում են Արցախին՝ ողջունելու այս ընդհանուր արժեքները, քանի որ մենք աշխատում ենք ընդլայնել ԱՄՆ-Արցախ մշակութային, տնտեսական կապերը և աջակցել տարածաշրջանում տևական խաղաղությանը»,- Միչիգանի Հայ Դատի հանձնախումբի փոխանցմամբ՝ ասել է Միչիգանի նահանգի սենատոր Դեյվիդ Քնեզեկը:
Կարծիքներ