Ինչպիսին են լինելու նոր զորանոցները. մանրամասներ

Ինչպիսին են լինելու նոր զորանոցները. մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանը, որտեղ այսօր տեղի էր ունեցել պայթյունը, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են զինծառայողներ ու սպաներ, ժամանակավոր էր: Այն նախատեսված էր տվյալ շրջանում կենտրոնացման (տեղակայման) համար:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Այսօր նաև հայտնել էինք, որ այս, ինչպես նաեւ մյուս ստորաբաժանումների համար նախատեսված է նոր իտալական մոդուլային զորանոցների կառուցում՝ ժամանակակից ստանդարտներին համապատասխան:

Թորոսյանի խոսքով՝ մշտական տեղակայման վայրի կառուցման աշխատանքների ավարտը նախատեսված է 2023 թվականի վերջին:

«Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն»,- մանրամասնեց գերատեսչության մամուլի քարտուղարը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև լուսանկարներ ու տեսանյութ է խմբագրությանը, թե բարձր չափանիշներին համապատասխան զորանոցներն ինչպիսին են լինելու, նաև՝ Հայաստան հասած խմբաքանակի լուսանկարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում