Մենք կվերականգնենք մեր անվտանգության համար կենսական տարածությունը և արժանապատվությունը. Տարոն Սիմոնյան

Մենք կվերականգնենք մեր անվտանգության համար կենսական տարածությունը և արժանապատվությունը. Տարոն Սիմոնյան

Սա էլ կանցնի...

Մենք կվերականգնենք մեր անվտանգության համար կենսական տարածությունը և արժանապատվությունը, Արցախը կլինի ազատ և ի վերջո կմիանա Մայր Հայրենիքին, գիտելիքը և հոգևոր դաստիարակությունը կլինեն մեր պետականության շարժիչ ուժերը, Հայաստանը կդառնա համայն հայության ներուժի հավաքական կենտրոնը, հայ ազգը կդառնա միասնականության, վեհության և առաջընթացի օրինակ բոլոր ազգերի համար ..

Այս ամենը լինելու է ոչ ուշ ապագայում։

Բայց պատմությունը չի մոռանա նաև այն ագահ նյութապաշտությունն ու հանցավոր տգիտությունը, որով ինքնապաշտպանվում էին տարիներով քաղաքական իշխանության ժամանակավոր տիրակալները։

Նրանց վարքը կդասավանդվի բոլոր ուսումնական հաստատություններում՝ որպես մարդկային որակներից ամենաեղկելին։

Նրանց կճանաչեն բոլորը, և կհիշեն բոլոր սերունդները ...

Հետևեք մեզ նաև Տելեգրամում