Աշտարակում հանդիսության մասնակիցները ծեծել են սրահի երաժշտին

Աշտարակում հանդիսության մասնակիցները ծեծել են սրահի երաժշտին

Օգոստոսի 14-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Սասունիկ գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ:

Այս մասին տեղեկացնում են Ներքին գործերի նախարարությունից:

Պարզվել է, որ օգոստոսի 13-ին, ժամը 22.30-ին, Աշտարակ քաղաքի հանդիսությունների սրահներից մեկում վիճաբանել են 22-ամյա երիտասարդը, ով սրահի երաժիշտն է, և հանդիսության մասնակից 30 և 26 տարեկան երկու երիտասարդ:

Այնուհետև սրահի բակում շարունակված վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի, որի ընթացքում էլ սասունիկցի երիտասարդը ստացել է մարմնական վնասվածք:

Խանջյան գյուղի բնակիչ 26-ամյա և Սասունիկ գյուղի բնակիչ 30-ամյա երիտասարդները ոստիկանության Աշտարակի բաժնում տվել են խոստովանական բացատրություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում