Իսպանական ակումբը պայմանագիր է առաջարկել Կանտեին
Կիսապաշտպան Նգոլո Կանտեն շուտով կարող է կրկին հանդես գալ Եվրոպայում։ Relevo-ն հայտնում է, որ Լա Լիգայի ակումբը պայմանագիր է առաջարկել ֆրանսիացի ֆուտբոլիստին։
Կանտեն «Չելսիից» հեռացել է 2023 թվականին և տեղափոխվել «Ալ-Իթիհադ»: Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Աղբյուրի համաձայն՝ իսպանացիներն արդեն բանակցություններ են սկսել ֆուտբոլիստի եղբոր հետ, ով նաև նրա գործակալն է։
Կանտեի նախնական արձագանքը դրական է։ Փորձառու կիսապաշտպանը հետաքրքրված է Եվրոպա վերադառնալու տարբերակով։
«Ատլետիկոն» Կանտեին համարում է կարևոր տրանսֆերային նպատակ՝ կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար:
Կարծիքներ