Նեթանյահուն Իսրայելի նախագահից խնդրել է իրեն ավելի երկար ժամանակ տալ կառավարություն ձևավորելու համար

Նեթանյահուն Իսրայելի նախագահից խնդրել է իրեն ավելի երկար ժամանակ տալ կառավարություն ձևավորելու համար

Իսրայելի վարչապետի թեկնածու Բենյամին Նեթանյահուն նամակ Է ուղարկել երկրի նախագահ Իսահակ Հերցոգին՝ խնդրելով 14 օրով երկարացնել կառավարության ձևավորման մանդատի գործողության ժամկետը:

Այդ մասին տեղեկացնում Է Интерфакс գործակալությունը:

Նեթանյահուն նամակն ուղարկել Է դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան: Նա դա պատճառաբանել Է այն բանով, որ իրեն շատ ժամանակ Է հարկավոր կոալիցիայի ներսում պաշտոնները բաշխելու և համաձայնեցնելու համար:

Ընդ որում, նամակում ասվում Է, որ Նեթանյահուն արդեն կոալիցիայի իր գործընկերների հետ համաձայնեցրել Է հիմնական հարցերը, որոնք կապված են կառավարության ձևավորման հետ: Ակնկալվում է, որ կոալիցիոն կառավարությունը կձևավորեն հինգ կուսակցություններ, ինչը Նեթանյահուին Քնեսեթում կտա 120 ձայնից 64-ը: Նեթանյահուին կառավարություն կազմելու համար տրված մանդատի գործողության ժամկետը լրանում Է դեկտեմբերի 11-ին:

Սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն՝ մանդատը ստացող թեկնածուն կարող Է նախագահին խնդրել իրեն ևս 14 լրացուցիչ օր հատկացնել: Եթե այս ժամկետում Էլ չհաջողվի կառավարություն ձևավորել և հաստատել դրա կազմը խորհրդարանում, ապա նախագահը կարող Է այդ խնդիրը հանձնարարել այլ թեկնածուի: Նոյեմբերի 1-ին Իսրայելում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Քվեարկության արդյունքներով ,Լիկուդե կուսակցությունը ստացել է 120 մանդատից 32-ը, իսկ գործող վարչապետ Յաիր Լապիդի կուսակցությունը՝ 24։ Այս ընտրությունները հինգերորդն էին Իսրայելում 2019 թ.-ից ի վեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում