ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Աբխազիայի ու Ցխինվալի վերաբերյալ բանաձև է ընդունել
Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 75-րդ նիստի շրջանակներում «Աբխազիայից Վրաստան ու Ցխինվալի շրջանից/ Հարավային Օսիա Վրաստան բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» Վրաստանի ու աշխարհի տարբեր շրջանների կողմից առաջարկած բանաձևն է ընդունել: Հաղորդում է Aliq.ge-ն։
Վրաստանը նշված բանաձևը ՄԱԿ-ի ասամբլեայում է ներկայացնում 2008 թվականից: Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված շրջաններում բռնի ճանապարհով իրականացրած ժողովրդագրական փոփոխությունները, հաստատում է փախստականների իրավունքը՝ էթնիկ պատկանելությունից զատ վերադառնալ սեփական տներ անվտանգ ու արժանապատվորեն, ու ընդգծում է նրանց սեփականության իրավունքի նկատմամբ հարգանքի ու պաշտպանության անհրաժեշտությունը:
Կարծիքներ