Վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ հրդեհի բռնկմամբ․ մեքենայում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի
Հունիսի 17-ին՝ ժամը 21։14-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր տեղափոխվել են Աշտարակի ԲԿ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։52-ին, մարվել՝ 21։56-ին։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի։
Կարծիքներ