Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԱՄՆ-ի հովանու ներքո անցկացվող «Հանուն ժողովրդավարության» երկրորդ հեռավար գագաթաժողովին։ Միջոցառմանը ներկա գտնվելու հրավեր են ստացել շուրջ 120 երկրների առաջնորդներ ու նեկայացուցիչներ, ներառյալ՝ Հայաստանը: Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության վարչությունից։
Կառավարությունից նաև հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։
Կարծիքներ