Ռուսաստանը հորդորել է Հարավային Կորեային՝ շուտափույթ ճանաչել «Սպուտնիկ V» պատվաստանյութը

Ռուսաստանը հորդորել է Հարավային Կորեային՝ շուտափույթ ճանաչել «Սպուտնիկ V» պատվաստանյութը

Ռուսաստանյան կողմը Հարավային Կորեային տեղեկացրել Է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության մասին եւ խնդրել Է շուտով ճանաչել այն: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Հեռավոր Արեւելքի զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Չեկունովը:

Հեռավոր Արեւելքի եւ Արկտիկայի զարգացման նախարարն աշխատանքային այցով Հարավային Կորեա Էր ժամանել նոյեմբերի 1-5-ը՝ մասնակցելու ռուս-կորեական միջտարածաշրջանային համագործակցության երրորդ համաժողովին: Մի քանի տասնյակ հանդիպումներ են տեղի ունեցել հարավկորեացի պաշտոնատար անձանց եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ:

«Մենք կորեական կողմին տեղեկացրել ենք «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության մասին եւ հորդորել ենք այն շուտափույթ ճանաչել Կորեայում:

Դա «Սպուտնիկ V»-ով պատվաստվածներին թույլ կտար կարանտին չանցնել»,-պատմել Է նախարարը: Ինչպես նշել Է գործակալության զրուցակիցը, այս որոշումը «չափազանց օգտակար կլիներ ինչպես երկու երկրների «հումանիտար, այնպես Էլ տնտեսական կապերի զարգացման համար»:

Ներկայում Հարավային Կորեա մուտք գործելիս պարտադիր կարանտինից ազատվում են միայն այն օտարերկրացի քաղաքացիները, որոնք կա՛մ պատվաստման լրիվ կուրսն անցել են Կորեայի Հանրապետությունում, կա՛մ առաջին ներարկումն արել են երկրում, իսկ երկրորդը՝ արտասահմանում: Դրա հետ մեկտեղ Սեուլը ճանաչում Է միայն այն պատվաստանյութերը, որոնց հավանություն Է տվել ԱՀԿ-ն: Արտասահմանում լիովին պատվաստված օտարերկրացիները եւ Հարավային Կորեայի քաղաքացիները պարտավոր են պահպանել 10-օրյա ինքնամեկուսացում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում