ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումը հետապնդում է Ադրբեջանին մեկուսացնելու նպատակ. Ալիև

ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումը հետապնդում է Ադրբեջանին մեկուսացնելու նպատակ. Ալիև

ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումը ուղղված է Հարավային Կովկասում համագործակցության դեմ և հետապնդում է Ադրբեջանին մեկուսացնելու նպատակ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախկին արտգործնախարարՉավուշօղլուի հետ հանդիպմանը։

 

Ալիևի խոսքով՝ Արևմուտքի փորձերը՝ «Հայաստանը Հարավային Կովկասում զինված ֆորպոստ դարձնելու, ապագայում բացասական հետևանքների կհանգեցնեն»։

«Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի հակաադրբեջանական հայտարարությունները, որոնք նրանք անում են անցյալ տարվա սեպտեմբերից առ այսօր, Հայաստանը Հարավային Կովկասում զինված ֆորպոստ դարձնելու փորձերը ապագան կհանգեցնեն շատ մեծ բացասական հետևանքների։ Այդ կապակցությամբ մենք հայտարարություններ արեցինք՝ զգուշացնելու ԱՄՆ-ի և Եվրոպայի մեր գործընկերներին»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում