Իսրայելի ՊԲ-ն հարվածներ հասցրել սիրիացի զինվորականների պահակետին

Իսրայելի ՊԲ-ն հարվածներ հասցրել սիրիացի զինվորականների պահակետին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ արձանագրել է Սիրիայից արկի արձակում, ինչից հետո պատասխան հարված է հասցրել սիրիական բանակի օբյեկտին և սիրիացի զինվորականների պահակետին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն գրել է Telegram-ում տարածված հաղորդագրությունում։

«Երկուշաբթի երեկոյան գրանցվել է (արկի) մեկ արձակում Սիրիայից Գոլանի բարձունքների Յոնաթան շրջանի ուղղությամբ: Տուժածների մասին չի հաղորդվել: Գիշերն Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել սիրիական բանակին պատկանող ահաբեկչական ենթակառուցվածքին Մհաջիի շրջանում: Բացի այդ, երեկ երեկոյան Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին հարված է հասցրել Սիրիայի հարավում սիրիական ռազմական պահակետին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում