Արևմուտքի արձագանքն Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկին ոչ կառուցողական է. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և բանակցություններ սկսելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինի առաջարկին Շվեյցարիայի գագաթնաժողովի մասնակիցների արձագանքը կառուցողական բնույթ չունի:
«Շատ են պաշտոնական արձագանքները, ոչ կառուցողական բնույթի պաշտոնական հայտարարությունները»,- ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանի ղեկավարի առաջարկները բազմաթիվ պաշտոնական արձագանքներ են ստանում արևմտյան երկրների ներկայացուցիչների կողմից։
Կարծիքներ