Այսօր Հրաչյա Հակոբյանի ծննդյան օրն է
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ծննդյան օրն է: Պատգամավորը դարձավ 40 տարեկան: Մենք տեղեկացանք, որ համավարակի եւ երկրի սահմանին լարված իրավիճակի պատճառով Հակոբյանը չի պատրաստվում տոնել հոբելյանը, փոխարենը՝ ողջ օրը լինելու է Ազգային ժողովում, մասնակցելու է արտահերթ նիստին: Ի դեպ, մեր տեղեկություններով, Հակոբյանը գիշերը դիմավորել է Տավուշում, ուր մեկնել էր անձամբ տեղեկանալու սահմանին տիրող իրավիճակին:
Freenews.am-ի խմբագրակազմը շնորհավորում է պատգամավորին ծննդյան օրվա կապակցությամբ եւ մաղթում ամենայն բարիք:
Կարծիքներ