Ռուբինյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդականին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
Կարծիքներ