Երևանը պետք է դադարեցնի ՀԱՊԿ-ի անդամակցության շուրջ «անվերջ աղմուկը»․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Երևանին կոչ է արել դադարեցնել ՀԱՊԿ-ին անդամակցելու շուրջ անվերջ աղմուկը։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։
«Միլիոն անգամ ասվել է, որ ՀԱՊԿ-ը մի կառույց է, որտեղ բոլորը գալիս են կամավոր, մասնակից երկրների վրա ճնշման հրամանատարական և վարչական համակարգ չկա, փոխադարձ հարգալից երկխոսություն է ընթանում, ոչ ոք ոչ մեկին բռնությամբ չի պահում։
Խնդիրն ինչո՞ւմն է։ Ինչո՞ւ են Հայաստանի քաղաքական գործիչները այսքան շահարկում թեմայով։ Թող իրենք իրենց ինչ-որ կերպ կարգավորվեն»,- ճեպազրույցի ժամանակ ընդգծել է նա՝ միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը միշտ բարեկամական հարաբերություն է ունենալու Հայաստանի հետ։
«Զարգացրե՛ք հարաբերությունները, քանի որ խոսքը բացառապես կոնկրետ անհատականությունների մասին չէ, որոնք որոշակի ժամանակահատվածում հայտնվում են տարբեր երկրների քաղաքական հորիզոններում։ Մենք խոսում ենք մարդկանց մասին, մենք խոսում ենք երկու երկրների մասին։ Մենք այնքան ջերմություն ենք դրել մեր հարաբերությունների զարգացման մեջ, որ ոչ ոք չի կարողանա այն փչացնել», - ավելացրել է Զախարովան։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում այսօր հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ կապված կառավարությունը ճշգրիտ արել է այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ, և հաջորդ տրամաբանական քայլը լինելու է կազմակերպությունից դուրս գալը:
Կարծիքներ