Ռայիսին խոսքի տեր մարդ էր, վստահելի գործընկեր․ Պուտին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահը մեծ կորուստ է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նա խոսքի տեր մարդ էր, ում հետ կարելի էր վստահ աշխատել։ ՌԴ-ն մտադիր է շարունակել փոխգործակցությունն Իրանի հետ, ինչպես Ռայիսիի օրոք էր»,- ասել է Պուտինը։
Միևնույն ժամանակ՝ ՌԴ նախագահն ասել է, որ չի մեկնի Թեհրան, և Ռայիսիի հուղարկավորության արարողությանը ներկա կլինի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Կարծիքներ