Ֆեդերեր․ Կարիերայիս ավարտը մոտենում է, բայց ես ուզում եմ շարունակել վայելել ինձ կորտում

Ֆեդերեր․ Կարիերայիս ավարտը մոտենում է, բայց ես ուզում եմ շարունակել վայելել ինձ կորտում

Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը գերմանական Zeit թերթի հետ զրույցում խոսել է իր՝ կարիերան ավարտելու մասին։

«Կարիերայիս ավարտը մոտենում է, ու ես կարոտելու եմ թենիսը շատ-շատ։ Ինձ համար շատ հեշտ կլիներ հենց հիմա ավարտել կարիերաս, բայց ես ուզում եմ շարունակել վայելել ինձ կորտում»,-ասել է Ֆեդերերը։

Հիշեցնենք, որ 38-ամյա շվեյցարացին այս տարի արդեն 2 անգամ ենթարկվել է ծնկի վիրահատության։ Ֆեդերերը կորտ է վերադառնալու 2021 թվականի հունվարին։

Ֆեդերերը Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն է։ Կարիերայի ընթացքում նա 103 տիտղոս է նվաճել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում