Միացյալ Նահանգները խնդրել է 24 ռուս դիվանագետի մինչև սեպտեմբերի 3-ը լքել երկիրը
ԱՄՆ-ն ռուսական կողմին է փոխանցել 24 դիվանագետների ցուցակ, որոնք պետք է լքեն երկիրը մինչև սեպտեմբերի 3-ը վիզայի ժամկետը լրանալու պատճառով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովը՝ National Interest-ին տված հարցազրույցում:
«Մենք ստացել ենք 24 դիվանագետի ցուցակ, որոնք, ինչպես սպասվում է, կլքեն երկիրը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 3-ը: Գրեթե բոլորը կհեռանան առանց փոխարինման, որովհետև Վաշինգտոնը հանկարծակի խստացրել է վիզաների տրամադրման գործընթացը»,- ասել է դեսպանը:
Կարծիքներ