Համոզված եմ, որ Ձեր արհեստավարժությունն ու քաղաքական փորձը կնպաստեն գործընկերային հարաբերությունների հաստատմանը
2021թ. օգոստոսի 2-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
Համոզված եմ, որ Ձեր արհեստավարժությունն ու քաղաքական փորձը կնպաստեն Ուկրաինայի և Հայաստանի միջև գործընկերային հարաբերությունների հաստատմանը։
Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ Ուկրաինայի Կառավարությունը պատրաստ է ուկրաինա-հայկական համագործակցության կառուցողական և փոխշահավետ զարգացմանը բոլոր ոլորտներում։
Հուսով եմ, որ Համատեղ ուկրաինա-հայկական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը՝ զգալիորեն կաշխուժացնի առևվտրատնտեսական համագործակցությունը մեր երկրների միջև»։
Կարծիքներ