Երևանի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի պատասխանատուն «Վեոլիա ջուր»-ն է․ հաշվառվում են հեղեղատարներ չունեցող փողոցները
Առատ տեղումներով պայմանավորված՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվում: Համայնքը խնդրին լուծում տալու նպատակով քննարկումներ է ունեցել Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատու «Վեոլիա ջուր» ընկերության հետ:
Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Անձրևընդունիչ համակարգերի մաքրման գործընթացին օժանդակելու նպատակով աշխատանքներին մասնակցում են նաև Երևանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում ընկերության աշխատակիցները:
Խնդրին համալիր լուծում տալու նպատակով իրականացվում է նաև հեղեղատար համակարգեր չունեցող փողոցների հաշվառում: Տվյալ հատվածներում ըստ առաջնահերթության կկառուցվեն հեղեղատար նոր համակարգեր:
Կարծիքներ