Քարվաճառում ականներ են պայթել․ վիրավորում է ստացել 3 ադրբեջանցի

Քարվաճառում ականներ են պայթել․ վիրավորում է ստացել 3 ադրբեջանցի

Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Քարվաճառում ականների պայթյունի հետևանքով 3 ադրբեջանցի է վիրավորում ստացել։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝  միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 19-ին։

Հաղորդվում է, որ 1969 թվականին ծնված Խալիֆա Հուսեյնովը վնսավածքներ է ստացել հակատանկային ականի պայթյունից, իսկ 1978 թվականին ծնված Սամանդար Մամեդովը, որը նրանից քիչ հեռու է գտնվել, բեկորդային վնասվածքներ է ստացել։

Վիրավորներին փորձել է օգնել 1976 թվականին ծնված Ռախիմ Գարաշովը, որն էլ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել երկրորդ ականի պայթյունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում