Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսուհետ այդ հանդիպումները կանցկացվեն կա՛մ Թուրքիայի, կա՛մ Հայաստանի տարածքում.Չավուշօղլու

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսուհետ այդ հանդիպումները կանցկացվեն կա՛մ Թուրքիայի, կա՛մ Հայաստանի տարածքում.Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն կոնկրետ ժամկետ դեռ չկա։ Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչների չորս հանդիպում է տեղի ունեցել երրորդ երկրներում, սակայն Պրահայում Թուրքիայի նախագահ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռք բերել Թուրքիայի և Հայաստանի տարածքներում հանդիպումների վերաբերյալ։

«Մենք միշտ պատրաստ ենք նման հանդիպման, նման հանդիպում եղել է Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի ժամանակ, մեզ համար խնդիրներ չկան, բայց այս պահին կոնկրետ ժամկետ չկա»,- ասել է Չավուշօղլուն Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կապի մեջ են՝ հաջորդ հանդիպումը նորմալացման գործընթացի շրջանակներում անցկացնելու համար։

«Ինչպես արդեն ասել եմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսուհետ այդ հանդիպումները կանցկացվեն կա՛մ Թուրքիայի, կա՛մ Հայաստանի տարածքում»,- ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում