Տիգրան Խաչատրյանն ու Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրաշրջանառության զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների նախարար Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԻԻՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւ փոխդեսպանը:
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Հայաստանում հյուրընկալվելու համար եւ անդրադարձ կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերին:
Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առեւտրաշրջանառության զարգացման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաեւ երկու երկրների առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:
Պարոն Խանդուզին իր խոսքում նշել է, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները մշտապես եղել են թափանցիկ եւ գտնվել են բարձր մակարդակի վրա, ինչն էլ իր հերթին նպաստել է համագործակցության շարունակականությանը եւ ընդլայնմանը:
Կողմերն ընդգծել են հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը եւ փոխգործակցության զարգացումը մի շարք ոլորտներում:
Կարծիքներ