Զելենսկին զինվորականների հետ քննարկել է առաջնագծից այն կողմ հարվածներ հասցնելու հնարավորությունը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԶՈՒ գլխավոր շտաբի նիստում զինվորականների հետ քննարկել է առաջնագծից այն կողմ հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնել է Զելենսկին Telegram-ում։«Մենք մեծ ուշադրություն ենք դարձրել առաջնագծից այն կողմ հարվածելու կարողությանը։ Մենք վերլուծել ենք մեր տարբեր տեսակի անօդաչու սարքերի արդյունավետությունը, ինչպես նաև անօդաչու սարքերի հետ կապված ռուսական բանակի մարտավարությունը։ Գնահատել ենք էլեկտրոնային պատերազմի և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի այլ մեթոդների արդյունավետությունը»,- գրել է Զելենսկին։Երկրի ղեկավարի խոսքով՝ հանդիպման ընթացքում զեկույցներով հանդես են եկել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին և Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի պետ Անատոլի Բարգիլևիչը։ Նախագահը խոսել է նաև հրթիռային ծրագրի քննարկման մասին։ Նա պարզաբանել է, որ Կիևը ներկայումս աշխատում է նվազեցնել Ուկրաինայի կախվածությունը արևմտյան հրթիռներից։
Կարծիքներ