Հայտնաբերվել է Սևանում անհետ կորած Անահիտ Մնացականյանի դին՝ ջրահեղձ եղած վիճակում

Հայտնաբերվել է Սևանում անհետ կորած Անահիտ Մնացականյանի դին՝ ջրահեղձ եղած վիճակում

Սևանում որոնվող 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանի դին այսօր գտնվել է՝ ջրահեղձ եղած վիճակում: Տեղեկությունը 1lurer.am-ին փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Ավելի վաղ անհետ կորելու կապակցությամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Այժմ քննություն է ընթանում»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Անահիտ Մնացականյանը որոնվում էր հունիսի 1-ից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում