Նոր Զելանդիայի վարչապետը նախազգուշացրել է երկրում COVID-19-ի աննախադեպ ալիքի մասին
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը փետրվարի 14-ին հայտարարել Է, որ երկիրը բախվել Է կորոնավիրուսի նոր ալիքի, եւ նախազգուշացրել COVID-19-ով հիվանդացության զգալի աճի մասին, հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները:
«Դա խնդիրների եւ ռիսկի ժամանակաշրջան Է, այդպիսի իրավիճակ մենք մինչեւ այժմ չենք տեսել»,-Արդեռնն ասել Է լրագրողների հետ շփման ժամանակ:
«Մենք համավարակի սկսվելուց ի վեր երկու տարվա ընթացքում առաջին անգամ մտնում ենք մի ժամանակաշրջան, երբ Նոր Զելանդիայի բնակիչները կհանդիպեն կորոնավիրուսի Էլ ավելի շատ դեպքերի»,-նշել Է նա:
Վերջին օրերին Նոր Զելանդիայում կտրուկ աճել Է կորոնավիրուսով հիվանդանացների թիվը:
Վերջին օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել Է COVID-19-ի 981 նոր դեպք: Worldometers վիճակագրական պորտալի տվյալների համաձայն, համավարակի ժամանակ Նոր Զելանդիայում ավելի քան 21,5 հազար մարդ ախտահարվել Է COVID-ով, նրանցից 53-ը մահացել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ