Զաս. ՀԱՊԿ-ը կարող է աջակցություն ցուցաբերել, եթե Տաջիկստանն ու Ղրղզստանը դա անհրաժեշտ համարեն

Զաս. ՀԱՊԿ-ը կարող է աջակցություն ցուցաբերել, եթե Տաջիկստանն ու Ղրղզստանը դա անհրաժեշտ համարեն

ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի կարգավորմանն օգնելու համար։ Դա կիրականացվի, եթե երկու պետություններն էլ անհրաժեշտ համարեն:

Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստում։

«Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում առանձնահատուկ նշանակություն ենք տալիս տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի հետագա կարգավորմանը։ Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ և փորձ՝ օգնելու մեր երկու պետություններին՝ այդ նպատակին հասնելու հարցում»,- նկատել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում