Անհրաժեշտ է հասկանալ ու ներդրումներ կատարել ոչ միայն Հայաստանի գիտական ներուժի մեջ, այլեւ ամբողջ հայության. «Իմ քայլը»

Անհրաժեշտ է հասկանալ ու ներդրումներ կատարել ոչ միայն Հայաստանի գիտական ներուժի մեջ, այլեւ ամբողջ հայության. «Իմ քայլը»

Ղարաբաղում վերջին պատերազմը, որը տեւեց 44 օր, մեզ ստիպեց մտածել եւ անհրաժեշտ քայլեր ու միջոցներ ձեռնարկել: Հենց սրանով է պայմանավորված այսօրվա խորհրդարանական լսումները նախաձեռնելու ու անցկացնելու որոշումը: Այս մասին փետրվարի 1-ին «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Պատգամավորի հավաստիացմամբ՝ այս լսումները եւ մասնակիցների առաջարկները հաշվի կառնվեն ու կքննարկվեն այս ոլորտում պետության համապատասխան ռազմավարության եւ քաղաքականության մշակման, ձեւավորման եւ ընդունման ժամանակ:

Հայրապետյանը լսումների մասնակիցներին, մասնավորապես, առաջարկեց քննարկել ոչ թե կրթության եւ գիտության ոլորտում եղած խնդիրները, այլ հանդես գհալ կոնկրետ առաջարկներով, որոնցում հաշվի կառնվեին դրանց դերն ու նշանակությունը երկրի անվտանգության համակարգի մակարդակի ու որակի բարձրացման համատեքստում: «Այս համատեքստում սկզբում անհրաժեշտ է հասկանալ ու ներդրումներ կատարել ոչ միայն Հայաստանի գիտական նորուժի մեջ, այլեւ ամբողջ հայության: Անհրաժեշտ է հասկանալ, թե մենք ինչպես ենք այդ ամենն օգտագործելու»,- շեշտեց հանձնաժողովի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում