Փորձագետները կարծում են, որ ուկրաինական հակամարտության երկարացումը կարող է հանգեցնել Եվրոպայում պատերազմի

Փորձագետները կարծում են, որ ուկրաինական հակամարտության երկարացումը կարող է հանգեցնել Եվրոպայում պատերազմի

Ուկրաինայում ռազմական գործողությունների երկարաձգումը կարող է հանգեցնել ծայրահեղ բացասական հետևանքների և դառնալ պատերազմի պատճառ ամբողջ Եվրոպայում։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ նման տեսակետ է հայտնել ռազմավարական սպառազինությունների ոլորտում չինացի հեղինակավոր փորձագետ Սոն Չժոնգպինը։

Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի նրա գործընկեր Չժան Հոնգը, ով մասնագիտացած է Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հարցերում, նշել է, որ Կիևը «փորձում է Մոսկվային ներքաշել երկար պատերազմի մեջ՝ սպառելու Ռուսաստանի տնտեսական և ռազմական հզորությունը»։ Նրա խոսքով՝ Ուկրաինան այդպիսով հույս ունի, որ ի վերջո Ռուսաստանի Դաշնությունը ստիպված կլինի դուրս բերել իր զորքերը։ Նա ասել է, որ Ուկրաինայում երկարատև պատերազմը սպառնում է հանգեցնել «անպատկերացնելի հետևանքների»՝ նշելով նաև միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում