ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի երեք քաղաքների ուղղությամբ 130 հրթիռ արձակելու մասին
Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման «Իզզեդդին ալ-Քասամի» բրիգադի մարտական թևը հայտարարել է իսրայելական Աշկելոն, Նեթիվոտ և Սդերոտ քաղաքների ուղղությամբ 130 հրթիռների արձակման մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա տեղեկատվության համաձայն՝ այդ հարվածներն արմատականների պատասխանն են դարձել իրենց մի շարք հրամանատարների (ներառյալ Գազայի քաղաքի համար պատասխանատու Բասսեմ Իսու) մահվան, ինչպես նաև Գազայի հատվածի կենտրոնում Իսրայելի կողմից գնդակոծությունների հետևանքով 16 հարկանի շենքի ավերման, ինչպես նաև Բուրջ աշ-Շուրուկի ոչնչացման:
Կարծիքներ