Բիթքոյնի փոխարժեքը ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 60 000 դոլարը

Բիթքոյնի փոխարժեքը ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 60 000 դոլարը

Հանգստյան օրերին բիթքոյնի փոխարժեքը գերազանցել է 60 000 դոլարը՝ հասնելով ռեկորդային բարձունքի, հաղորդում է Reuters-ը:

Շաբաթ աշխարհում խոշորագույն եւ ամենահայտնի կրիպտոարժույթը հասել է 61 222,22 դոլարի նշաձողին, ինչն ամենաբարձր արդյունքն է շուրջ մեկ ամսվա կտրվածքով: Կիրակի բիթքոյնի փոխարժեքը փոքր-ինչ ցածր է եւ հաստատվել է 59 907 դոլարի չափով:

Բիթքոյնի փոխարժեքն աճել է 116 տոկոսով՝ ի տարբերություն տարվա նվազագույն 27 734 դոլարի հետ, որը գրանցվել էր հունվարի 4-ին: Մարտի 13-ին այն առաջին անգամ հատել էր 60 000 դոլարի սահմանագիծը՝ հասնելով ռեկորդային 61 781,83 դոլարի Bitstamp բորսայում անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր 1,9 տրիլիոն դոլարի չափով հարկային խթանման իր փաթեթը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում