Ռումինիայի նախագահը Մոլդովա կժամանի Սանդուի պաշտոնակալությունից հետո
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը պաշտոնական այցով Մոլդովա կժամանի «Աշխատանք եւ համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուի՝ հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո: Այդ մասին հաղորդում Է Քիշինեւում Ռումինիայի դեսպանության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ «Աշխատանք եւ համերաշխություն» կուսակցության մամուլի ծառայությունը հաղորդել Է այն մասին, որ նոյեմբերի 16-ին Սանդուն եւ Յոհաննիսը հեռախոսազրույց են ունեցել:
«Ռումինիայի նախագահը եւ Մոլդովայի նախագահը հեռախոսազրույցի շրջանակներում պայմանավորվել են, որ երկկողմ հարաբերությունների գլխավոր նպատակը կդառնա ռազմավարական գործընկերության ընդլայնումն ու խորացումը…
Դրա համար առաջին քայլը դառնալու Է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի պաշտոնական այցը Մոլդավա, որը նա Մայա Սանդուի հրավերով կկատարի նրա՝ պաշտոնն ստանձնելուց հետո»,-ասվում Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Քիշնեւում Ռումինիայի դեսպանության Facebook-յան Էջում:
Մոլդովայի նախագահի ընտրությունների առաջին փուլն անցկացվել Է նոյեմբերի 1-ին, թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին, ուստի նոյեմբերի 15-ին երկրում անցկացվել Է երկրորդ փուլը: Ընտրությունների երկրորդ փուլի հավակնորդներն են եղել երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրած նախագահ Իգոր Դոդոնը եւ նախկին վարչապետ, «Աշխատանք եւ համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն:
Կարծիքներ