ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև հանդիպում չի ծրագրում․ Սպիտակ տուն
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ի լրատվական գործակալությունը ԱՄՆ վարչակազմը հանդիպում չի ծրագրում ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև նախքան նախագահական ընտրությունների անցկացումը: Այս մասին հեռուսատեսությամբ հայտարարել է նախագահի ազգային անվտանության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը:
«Մենք մինչև ընտրությունները հանդիպում չենք նախատեսում Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ուրախ կլինեինք, որ օրերից մի օր Պուտինը գա այստեղ՝ ստորագրելու սպառազինման վերահսկման մասին պայմանագիրը»,- ասել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NBC News-ը հայտնել էր, որ Սպիտակ տան ներկայացուցիչների տեղեկություններով՝ Թրամփը ցանկություն էր հայտնել հանդիպելու Պուտինի հետ նախքան նոյեմբերին ԱՄն-ում կայանալիք նախագահական ընտրությունները:
Կարծիքներ