«Դեռ ավելին է լինելու»․ ԱՄՆ-ը խոստացել է շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին
![«Դեռ ավելին է լինելու»․ ԱՄՆ-ը խոստացել է շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին](https://freenews.am/uploads/images/image_750x_6200e4ce5772d.jpg)
ԱՄՆ-ը խոստացել է շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ-ի ռազմական օգնության հերթական խմբաքանակը՝ 86 տոննա զինամթերք, շաբաթ օրը հասել է Ուկրաինա։
«Ուրախ ենք տեղեկացնել Ուկրաինայի զինված ուժերին անվտանգության օգնության 8-րդ խմբաքանակի մատակարարման մասին։ Եվս 80 տոննայից ավելի օգնություն։ Դեռ ավելին է լինելու։ Վստա՛հ եղեք՝ մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին, մինչ նրանք պաշտպանում են իրենց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», – նշված է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ։
Կարծիքներ