Չսահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա.քաղաքապետարան

Չսահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա.քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ չսահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա: 

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթը լրամշակվել է. նախագծում ներառվել է նաև քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների համար նախատեսված տուգանքների չափը վերանայելու հարցը:

Օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և պարեկային ծառայությունն են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում