Զինվորների առաջ մեր պարտքն է դիվանագիտական ասպարեզում արժանապատիվ լուծում գտնել. ԱԳ նախարար
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կարծում է, որ զինվորների առաջ իրենց պարտքն է դիվանագիտական ասպարեզում անել հնարավորը և արժանապատիվ լուծում գտնել: Արա Այվազյանը նման կարծիք հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև մեր զինվորները անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար դիմադրում, հիմա մեր խնդիրն է անել հնարավորը, որպեսզի կայունանա իրավիճակը»,-ասաց նա:
Հարցին, թե դիվանագիտության մեջ ունեցե՞լ ենք ձախողում՝ նախարարը բացասական պատասխան տվեց. «Ոչ, դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:
Անդրադառնալով իր գործունեությանը՝ Այվազյանն ասաց. «Ովքեր ինձ ճանաչում են, շատ լավ գիտեն, և եթե ես պատասխանատվություն վերցրել եմ, ուրեմն նախևառաջ գտնում եմ, որ բոլորիս պարտքն է անել հնարավորը և արժանապատիվ լուծում գտնել, դա մեր պարտքն է մեր զինվորների առաջ»:
Ի պատասխան հարցի, թե որն էր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ դրականը մեզ համար՝ նախարարն ասաց. «Դրականն այն է, որ պատերազմը կանգնեցվել է»:
Կարծիքներ