Թուրքիան փակել է օդային տարածքն Իսրայելի նախագահական ինքնաթիռի համար
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի՝ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու համար Ադրբեջան այցի չեղարկելու պատճառը Թուրքիայի կողմից օդային տարածքի փակումն էր նրա ինքնաթիռի համար, գրում է թուրքական Milliyet թերթը՝ հղում անելով իսրայելական և թուրքական դիվանագիտական աղբյուրներին։
Շաբաթ երեկոյան Իսրայելի նախագահի աշխատակզմը հայտարարել է, որ նախագահ Իսահակ Հերցոգի՝ COP29-ին այցը Ադրբեջան չեղարկվել է «անվտանգության նկատառումներից ելնելով», սակայն, ըստ Yedioth Ahronot-ի, Ադրբեջանի ԱԳՆ աղբյուրները հայտնել են, որ իրական պատճառը Թուրքիայի մերժումն է Իսրայելի նախագահական ինքնաթիռի անցման թույլտվության իր օդային տարածքով:
Իսրայելական Yedioth Ahronot թերթը հետաքննել և մեջբերել է Caliber News-ի զեկույցը, որը հայտնի է կառավարության հետ իր մտերմությամբ: Ադրբեջանում վերջինիս հայտնել են, որ պաշտոնյաները հաստատում են իրենց այս լուրը:
Թուրքիան խզել է հարաբերությունները Իսրայելի հետ և ոչ մի քայլ չի ձեռնարկում դրանք ապագայում զարգացնելու համար, ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրք առաջնորդը նաև կոչ է արել մեծացնել դիվանագիտական ճնշումն Իսրայելի վրա՝ «երկիրը բոլոր ոլորտներում անկյուն քշելու համար»:
Կարծիքներ