Ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է վարչապետի թաքնված ու պախկված թեկնածուով․ Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ընդդիմության վարչապետի թեկնածուի գաղտնիությանը, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն այն մասին, որ եթե ասեն իրենց վարչապետի թեկնածուի անունն, ապա քրեական գործ կհարուցվի նրա նկատմամբ։
«Բացառիկ նորամուծություն քաղաքականության մեջ։ Ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է վարչապետի թաքնված ու պախկված թեկնածուով»,- տեսանյութին կից՝ գրել է Ռուբինյանը։


Կարծիքներ