Ալար Կարիսը երկրորդ փուլում Էստոնիայի նախագահի միակ թեկնածուն է
Ալար Կարիսը երկրորդ փուլում եւս Էստոնիայի նախագահի միակ թեկնածուն է։
Նրա թեկնածությունն առաջադրել էին Ռիյգիկոգուի՝ խորհրդարան, պատգամավորները իշխող Բարեփոխումների կուսակցությունից, հաղորդում է Delfi-ն։
Առաջին փուլում Կարիսին աջակցել է 63 պատգամավոր։ Երկրորդ փուլը պետք է կայանա այսօր խորհրդարանում ժամը 12։00-ին։
Եթե երկրորդ անգամ չհաջողվի նախագահ ընտրել, ապա սեպտեմբերին ընտրողների կոլեգիա կհրավիրվի՝ բաղկացած 208 մարդուց՝ տեղական ինքնակառավարման 107 ներկայացուցիչ եւ 101 պատգամավոր։
Այժմ Էստոնիայի նախագահը Քերսթի Քալյուլայդն է, ով ընտրվել էր այդ պաշտոնում 2016 թվականին։ Նա ավելի վաղ հայտարարել է երկրորդ ժամկետով առաջադրվելու մտադրության մասին։
Կարծիքներ