ՀՀ պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել պատերազմում նահատակված իրանցի զինվորների հուշարձանին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, մարտի 6-ին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:
Ըստ աղբյուրի՝ նախքան դիմավորման հանդիսավոր արարողության մեկնարկը` Սուրեն Պապիկյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել պատերազմում նահատակված իրանցի զինվորների հուշարձանին։
Կարծիքներ