ԱԺ խորհուրդը հաստատել է նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված հատուկ նիստի անցկացման կարգը
Մարտի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է «Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված՝ 2022թ. մարտի 13-ի հատուկ նիստը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարելու և նիստի անցկացման կարգը սահմանելու մասին» հարցը:
Հատուկ նիստը կգումարվի ժամը 12:00-ին:
Կարծիքներ