Խոստացված 100-հազարական դրամները քիչ առաջ փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին և եղբայրներին. Փաշինյան

Խոստացված 100-հազարական դրամները քիչ առաջ փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին և եղբայրներին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ից Հայաստանի բռնի տեղահանվածներին փոխանցվել է կառավարության խոստացած 100.000-ական դրամները։

«Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին եւ եղբայրներին, ովքեր տեղահանման պահին արդեն իսկ ունեցել են բանկային քարտեր:

Մեր մյուս քույրերին եւ եղբայրներին գումարները կփոխանցվեն նրանց քարտային հաշիվները նույնականացնելուն պես: Երեխաների գումարները կփոխանցվեն այն ժամանակ, երբ նրանց մայրիկները արդեն իսկ հայտարարված ձեւով նրանց տվյալները ամրակցեն իրենց քարտային հաշիվներին:

Առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներին եւ 75-ից բարձր տարիքային խմբին գումարները կփոխանցվեն առձեռն՝ «Հայփոստի» միջոցով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում