Խանդանյանը հյուրընկալել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Հայաստանում հյուրընկալել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը, որը մեր երկիր է ժամանել` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այս մասին Խանդանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Պատվիրակությունը գլխավորում է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի նախագահ Բրունո Ռըտայոն:
Այցի ընթացքում ֆրանսիացի սենատորները հանդիպումներ են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ապրիլի 23-ին Ֆրանսիայի Սենատի պատգամավորները այցելել են Սյունիքի մարզի Տեղ համայնք, ծանոթացել Հայաստանի անվտանգային խնդիրներին և Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ու սադրանքների հետևանքներին։
Կարծիքներ