Փիթեր Ջեքսոնը միլիարդատեր է դարձել

Փիթեր Ջեքսոնը միլիարդատեր է դարձել

Ամերիկացի կինոռեժիսոր Փիթեր Ջեքսոնը միլիարդատեր է դարձել. Այդ մասին գրում է Газета-ն՝ հղում անելով Forbes-ին։

Այս կարգավիճակը նրան բերեց Weta Digital նորզելանդական ստուդիայի ակտիվների վաճառքը, որը հատուկ էֆեկտներ էր մշակել աշխարհահռչակ «Մատանիների տիրակալը» կինոեռերգության համար։

Ջեքսոնը վաճառեց ստուդիան վիդեո խաղեր մշակող Unity Software-ին։ Գործարքը կազմել է 1,6 մլրդ դոլար, արդյունքում Ջեքսոնը կստանա մոտ 600 մլն դոլար կանխիկ գումար և 375 մլն դոլար՝ Unity Software բաժնետոմսերով։

Հրատարակությունը պարզաբանում է, որ Նոր Զելանդիան սովորաբար չի գանձում կապիտալ շահույթի հարկ, ուստի Ջեքսոնը «մեծ օգուտներ է քաղել»։

Forbes-ը հիշեցրել է, որ Ջեքսոնը նախկինում ունեցել է մեծ կարողություն՝ «Մատանիների տիրակալի» յուրաքանչյուր ֆիլմի համար ռեժիսորը ստացել է 10 միլիոն դոլար կանխավճար և շահույթի առնվազն 10 տոկոսը։ Ամբողջ աշխարհում կինոյի եկամուտը կազմել է մոտ 3 միլիարդ դոլար։

Հոկտեմբերի 31-ին Փիթեր Ջեքսոնը նշեց իր տարեդարձը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում