Միրզիյոեւը հաղթեց Ուզբեկստանի նախագահի ընտրություններում

Միրզիյոեւը հաղթեց Ուզբեկստանի նախագահի ընտրություններում

 Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միզիյոեւը, որը երկրորդ ժամկետով առաջադրվել Էր պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 24-ին կայացած ընտրություններում, հաղթել Է՝ հավաքելով քվեների 80,12 տոկոսը: Այդ մասին հայտարարել Է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Զայնիդդին Նիզամխոջաեւը հանձնաժողովի՝ հոկտեմբերի 29-ի նիստում, որտեղ հաստատվել են ընտրությունների վերջնական արդյունքները:

«Շավքաթ Միրզիյոեւի օգտին, որն առաջադրվել Էր Ձեռնարկիչների եւ գործարար մարդկանց շարժման – Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից, քվեարկել Է 12 988 964 ընտրող կամ քվեարկությանը մասնակցած ընտրողների ընդհանուր թվի 80,12 տոկոսը»,- ասել Է նա:

Տեղի ունեցած ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնին, բացի Միրզիյոեւից, հավակնում Էին չորս թեկնածուներ:

Ուզբեկստանի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության քաղխորհրդի ղեկավարի տեղակալ Մաքսուդա Վորիսովան, «Միլիյ թիքլանիշ» («Ազգայն վերածնունդ») դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալիշեր Քոդիրովը, Էկոլոգիական կուսակցության ղեկավար Նարզուլո Օբլոմուրադովը եւ «Ադոլատ» («Արդարություն») սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բահրոմ Աբդուհալիմովը: Միրզիյոեւն առաջադրվել Էր երկրորդ նախագական ժամկետի համար, առաջին անգամ նա Ուզբեկստանի նախագահ Է ընտրվել 2016 թվականի արտահերթ ընտրություններում, որոնք տեղի են ունեցել պետության ղեկավար Իսլամ Քարիմովի կյանքից հեռանալուց հետո, որը երկիրը գլխավորում Էր 1989 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում