Ալեգրին խոսել է իր ապագայի մասին
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է մրցաշրջանի ավարտից հետո աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու մասին իր կարծիքով։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Կերկարաձգե՞մ պայմանագիրս.․․ Հիմա ես ոչինչ չէի ստորագրի, քանի որ արդեն պայմանագիր ունեմ։
«Յուվենտուսին» պետք է Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Ես ընդունում եմ բոլոր քննադատությունները, պետք է ուժեղ լինել և շարունակել աշխատել։ Թիմի նկատմամբ վստահության անկում չկա»,- Ալեգրիի խոսքերը մեջբերում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Հիշեցնենք, որ 56-ամյա մասնագետի գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։
Կարծիքներ